ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը
09.12.2019 | 22:14

ՀՖՖ-ն հայտնում է, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ